Ավստրալիայի ոստիկանությունը խուզարկություններ Է կատարել Նոր Հարավային Ուելսի երկու տներում, որոնց թվում է Նոր Զելանդիայում ահաբեկչության մեջ մեղադրվող Բրենթոն Թարանթի քրոջ տունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է 9news հեռուստաալիքը: Ոստիկանության ասելով՝ խուզարկության նպատակը հավելյալ տեղեկատվություն ստանալն Էր, որը Նոր Զելանդիայի իրավապահ մարմիններին կարող Է օգնել մզկիթներում կատարված հրաձգության հետաքննությանը: Ինչպես հայտնել Է հեռուստաալիքը, ոստիկանության աշխատակիցներն ընդգծել են, որ Թարանթի ընտանիքը շարունակում Է օժանդակել ոստիկանությանը: Երկրորդ տունը, որտեղ խուզարկություն Է անցկացվել, ենթադրաբար, նույնպես պատկանում Է Թարանթի ընտանիքի անդամներից մեկին: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել Է Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել են հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները գրոհների կազմակերպման կասկածանքով ձերբակալել են երեք հոգու, սակայն հարձակման մեղադրանք Է առաջադրվել նրանցից միայն մեկին: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել Է 50 մարդ: Եվս 50 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ Է վերցված մինչեւ ապրիլի 5-ը, նրան առաջադրվել Է սպանության մեղադրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
10:22 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44