Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմ ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, որի մասին առավոտյան տեղեկանք եմ ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, դա արձանագրված է ՄԱԿ-ի եւ եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձեւակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը: Նա արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որեւէ հարց չի կարող լինել: Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ-ի մակարդակով ճանաչված գործիք է, որ կարող է կիրառվել»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ դեռեւս 2015-ին Հայաստանի միջազգային գործընկերները ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիմզը Հայաստանում ներդրվի, եւ գործող իշխանությունն աշխատում է այդ ուղղությամբ: «Այսօր որոշ պետական մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակեն: Որո՞նք են այդ կառույցները եւ այդ մարդիկ, նրանք են, որոնք իմ նկարագրած հարյուրապետերի, հազարապետերի մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում ու հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից: Մենք ի՞նչ պետք է անենք. պետք է 1-2 ասենք, եթե տեսնենք հետեւություններ չեն անում, ասենք՝ գնացեք ձեր գործին»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ իր կարծիքով, այդ մեխանիզմը պետք է ներդվի Հայաստանում. «Այսօր մեր հանրությունը մեզնից դժգոհ է, որ կոռուպցիայի, գողացվածը վերադարձնելու գործում այնքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում: Որովհետեւ եթե սովորական ընթացակարգերով գնանք, սա կարող է տասնյակ տարիներ տեւել: Ըն որում, դա չի վերաբերում միայն նախորդ իշխանություններին: Դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ ես պետք է ապացուցեմ, որ այս գույքը, որ ձեռք եմ բերել, օրինական է»,-ընդգծեց Փաշինյանը: Դիտարկմանը, որ ընդդիմախոսներն ասում են, որ նման մեխանիզմի կիրառումը ներդրումների համար կարող է խոչընդոտ լինել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ախր էդ քննադատները ներդրումներով չեն մտահոգված, նրանք հիմա մտածում են՝ բա էս դաչաս ինչ է լինելու, բա էն Հյուսիսային պողոտայի 3 հարկը որ ունեմ, ինչ է լինելու, էն հեկտարներով հողատարածքները ինչ են լինելու: Բռնագանձվելու է, ինչ է լինելու»: NEWS.am
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44