ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր՝ մարտի 20-ին կայացած հերթական նիստում շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Ոստիկանության զորքերի աշխատակից Փայլակ Մնացականյանը նշեց, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է կատարել Խորենացի փողոցում։ «Քանի որ քաղաքացիներ էին հավաքվել եւ հնարավոր է զանգվածային անկարգություններ տեղի ունենային, շարժվել ենք այդ ուղղությամբ։ Սարի թաղ չհասած մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սկսեցին քարեր նետել, պայթուցիկներ ու շշեր նետել»։ Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել հավաքվածներին, սակայն վերադառնալիս ՊՊԾ գնդի կողմից կրակոց է լսել եւ ցավ զգացել որովայնի եւ ոտքի հատվածում։ «Մոտեցա ոստիկաններին, որոնք օգնեցին ինձ։ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին ինձ հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ վնասվել է հաստ աղիքս, որից հանել են փամփուշտը։ Այն ենթարկվել է փորձաքննության, թե ոչ, չգիտեմ»։ Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ով է կրակել. «Կարող եմ ասել, որ կրակոցի ձայնը լսել եմ գնդի տարածքից»։ Հաջորդը ցուցմունք տվեց տուժող ոստիկաններից Մայիս Հովհաննիսյանը, որը նշեց, որ գնդի հարակից տարածում այրվել է իր ծառայողական ավտոմեքենան եւ պահանջում է, որ փոխհատուցվի պատճառված գույքային վնասը։ Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ով է այրել մեքենան։ Ոստիկանության աշխատակից Հրայր Հայրապետյանն էլ հարցաքննության ժամանակ ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գնդում չի եղել, միայն օգոստոսի 4-ին կամ 5-ին է մուտք գործել գունդ եւ իր աշխատասենյակը գտել թափթփված վիճակում։ Նրա խոսքով՝ իր սենյակից ՊՊԾ գնդի գրավման օրերին անհետացել է 336 հազար դրամ գումար, որը եղել 1-02 շաբաթաթերթի գումարը։ Հրայր Հայրապետյանը հայտնեց, որ կորցրել է իր անվանական ատրճանակը, որը հետագայում գտել են գնդի տարածքում։
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44