Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչակազմն այսօր հանդիպեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ՝ տեղեկանալու, թե վերջինս ինչպես է տեսնում վերջին օրերին դպրոցում տեղի ունեցող խնդրի լուծումը:
«Ոչ մի հարցի պատասխան չտրվեց, ասեմ ավելին՝ մեզ էին փորձում մեղադրել դասապրոցեսը խափանելու համար»,- Slaq.am-ի հերթական հարցին պատասխանելով նշեց դպրոցի փոխտօրեն Ռեգինա Սիմոնյանը:
Ըստ ուսուցչական կազմի՝ տնօրենը բոլոր տեսանկյունից արդարացված է մարզպետարանի կողմից, իսկ 35 մանկավարժի ու գյուղացիների ձայնը տեղ չի հասնում:
«Մեզ հետ փորձում էին խոսել իրավական դաշտով, իսկ մենք շատ վիրավորված ու զայրացած դուրս եկանք մարզպետարանից»,- ասաց փոխտնօրենը:
Ըստ նրա ամբողջ աշխատակազմը պատրաստ է ազատվել աշխատանքից, եթե օրենքով արդարացված կլինի 35 ուսուցչի աշխատանքից ազատելն ու կտրվի դրա համար հիմնավոր պատճառներ:
«Եթե իսկապես կա իրավական դաշտում օրենք, ըստ որի տնօրենը 35 մանկավարժի 1 օրում կարող է ազատել աշխատանքից, թող ազատի և աշխատանքի ընդունի իր համար վստահելի կադրերի, քանի որ մեր դիրքորոշումը չի փոխվում՝ ոչ մի դեպքում չենք պատրաստվում աշխատել նրա հետ» ,-նշեց Ռեգինա Սիմոնյանը:
Ինչպես նշեց փոխտնօրենը՝ իրենք շարունակելու են իրենց գործադուլը, քանի դեռ խնդրին արդարացի լուծում չի տրվել:
Հիշեցնենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ներկա են եղել նաև նախարարության աշխատակիցները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը՝ տնօրենի հրաժարականի պահանջով:
Նյութի հեղինակ՝ Ամինա Ղազարյան
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44