ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են, համապատասխանաբար, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:
2019թ. մարտի 19-ին՝ ժամը 20:15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ ծնված 2010թ., «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտովթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44