Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է եկել, ևս մեկ հղիություն ընթանում է:
Ներկայումս 20 շահառու հետազոտվում է (զույգերի տարիքային շեմը` 38), բժիշկների դրական եզրակացության առկայության դեպքում` նրանց համար կիրականացվի արտամարմնային բեղմնավորում:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության շրջանակները: Արսեն Թորոսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կարևոր առաքելություն են կատարում, քանի որ մայրանալու իրավունք ունեն բոլորը և ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է:
Նշենք, որ «Հայ մանուկ» ծրագրում ընդգրկվելու համար շահառուները գրանցվում են առցանց` ասոցիացիան համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի և «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի հետ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44