Նիգերիայում կալանավորվել է ինտերնետային խաբեբան, որը աշխարհով մեկ հազարավոր մարդկանց է կողոպտել: 40-ամյա տղամարդը, որը հայտնի է միայն Մայք կեղծանունով, կալանավորվել է Պորտ- Հարկորթ քաղաքում, հայտնում է BBC–ն:
Նրան մեղադրում են 40 մարդուց բաղկացած միջազգային խմբավորում ղեկավարելու մեջ, որին հաջողվել է ապօրինի ճանապարհով ավելի քան 60 մլն դոլար ստանալ: Ըստ մեղադրանքի՝ նրանք գործածել են ցանցահենային ծրագրեր, որոնց միջոցով կարողանում էին մուտք գործել իրենց զոհերի էլեկտրոնային փոստ:
Ցանցահենները «կոտրում էին» փոքր ու միջին ձեռնարկությունների էլեկտրոնային փոստը տարբեր երկրներում՝ այդ թվում Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ռումինիայում ՀԱՀ-ում, Թաիլանդում ու ԱՄՆ-ում: Հետո խաբեբաները այդ հաշիվներից մեյլեր էին ուղարկում այդ ընկերությունների մատակարարներին՝ պահանջելով, որ նրանք գումար փոխանցեն բանկի այն հաշվեհամարին, որը նախապես բացել էին:
Մայքին նաեւ մեղադրում են Չինաստանում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում «փող լվանալու» մեջ: Մայքին ու նրա հանցակցին առաջադրվել է ցանցահենության, հանցավոր դավադրության ու խաբեության մեղադրանք:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44