ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին եւ տիրացել դրանում պահվող կայքերից մեկին: Քննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին: 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44