Երեկ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե «թքած Հայաստանի վրա ևս ….»:
Լրագրողը ցանկացել էր պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
«Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:
Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել.
«Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:
Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել: Թուրքերը դուրս էին հանում բոլորին: Նրանք արդեն այդ ժամանակ էին վարում բոլորից ազատվելու քաղաքականություն:
Բոլոր փոքր ժողովուրդներին ոչնչացրել են, իսկ քրդերի հետ չստացվեց, քանի որ նրանք չափազանց շատ են»,- ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը, թե հայերը բազմաթիվ զորավարներ են ունեցել, որոնք կռվել են, Ժիրինովսկին հակադարձել է` ասելով, թե ինքը չի ասում, թե հայերն անտաղանդ ժողովուրդ են: «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինչ-որ ձեռքբերումներ: Ես խոսում եմ ճակատագրի մասին … Հայաստանն ազատ է, սակայն դա այն մեծ Հայաստանի մի փոքր մասն է»,- ասել է նա:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44