ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարտի 25-ին այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին:
Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:
Այնուհետև Գարիկ Սարգսյանն ուղևորվել է Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ ընտանիքն ապրում է անապահով վիճակում:
Վերջիններս պարտք են ունեցել, որի հետևանքով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանն օտարել է բնակարանը:
Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, որից հետո միայն դիմել են քաղաքապետարան: Մասիսի քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել, ընտանիքն այնտեղ է տեղափոխել իրերի մի մասը, սակայն մինչև վերջնական տեղափոխվելը գիշերել են հարևանի տանը:
Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:
Երեխայի ծնողները վստահեցել են, որ այրվածքներ ստացած երեխան մեքենայում չի գիշերել, պարզապես նեղացել է հարևանությամբ բնակվող երեխայից և թաքնվել ընտանիքին պատկանող մեքենայում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
Արարատի մարզպետը ծանոթացել է նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից հատկացված կացարանի պայմաններին և Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքի հարցը, ապահովել անհրաժեշտ իրերով:
15:29
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44