ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել դրանց իրականացման ընթացքում:
Քրիստոֆ Պոյրելը ՔԿ նախագահից հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից: Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ որոնց, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:
Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահներն, այլև ՀՀ իշխանությունը կարևորում է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44