Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը մարտի 25-ին միաձայն հավանություն է տվե սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե՛ հանրապետական, թե դեմոկրատ սենատորները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Նախագծի քննարկումներին մասնակցեց հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ ներկայացրեց Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:
«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս՝ իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆորնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշեց Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:
«Հայաստանը կարևոր առևտրային գործընկեր է Կալիֆորնիայի համար, որի հետ հաստատվել են ամուր և մնայուն հարաբերություններ: 302 բանաձևը համակարգային բնույթ կհաղորդի առևտրատնտեսական կապերին: Սենատում ներկայացնելով ամենահայաշատ ընտրաշրջանը՝ ես անչափ ուրախ եմ, որ այս օրենսդրական նախագիծը առաջխաղացում ունեցավ սենատում»,- իր ելույթում նշեց սենատոր Պորտանտինոն:
Տեղեկանք․ Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը փակվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշմամբ՝ 2007 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44