Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրով 2016-2018 թվականներին Արցախի ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աջակցությունը խթանել է ծնելիությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մինչև այս ծրագրի մեկնարկն ԱՀ-ում գրանցվել է 4-րդ երեխայի 150 ծնունդ, իսկ 2016 թվականին՝ 213, 2017-ին՝ 230, իսկ 2018-ին էլ 201:
«Ծրագրի իրականացման ընթացքում Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը: Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են ծնելիության աճին: Օրինակ՝ երրորդ երեխայի համար պետությունը միանվագ տրամադրում է 500 հազար դրամ գումար, իսկ չորրորդի դեպքում՝ 700 հազար:
Մինչև 2 տարեկան երեխայի համար պետությունը սահմանել է նպաստ, իսկ 4-րդ երեխայի դեպքում մինչև 18 տարեկանը՝ ամենամսյա: Հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն օգտվում են նաև պետական և բարեգործական այլ աջակցություններից»,-մասնավորապես ավելացրել է նախարարը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44