Օրերս Politik.am կայքը հրապարակել էր նյութ՝ պնդելով՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ստացել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պաշտոնական հրավեր է ստացել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել է ամուսնուն ֆորումի շրջանակում, սակայն ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով` չի կարողացել մասնակցել:
Politik.am-ի հրապարակման համար հիմք է հանդիսացել այն, որ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտելու՝ որ երկրից քանի հոգի է հրավիրված եղել ֆորումին, նրանցից քանիսն են կին, քանիսը՝ տղամարդ: Ըստ ֆորումի կայքի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ՝ արական սեռի։ Այսինքն՝ այս պարագայում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա:
Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար՝ Tert.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակ՝ պարզելու՝ ինչպե՞ս է ստացվել, որ ֆորումի պաշտոնական կայքում Հայաստանից հրավիրվածների ցանկում միայն Նիկոլ Փաշինյանն է, մինչդեռ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ֆորումի կազմակերպիչները պաշտոնապես հրավիրել են նաև իրեն:
Աննա Հակոբյանի գրասենյակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ վարչապետը ստացել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի հրավերը՝ մասնակցելու Դավոսում կայանալիք ամենամյա համաժողովին: Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի անունից պետությունների ու կառավարությունների ղեկավարներին և այլ բարձրաստիճան անձանց հղված հրավերները վերաբերում են նաև հրավիրվող անձի տիկնոջը (ամուսնուն):
Այդպիսին են այդ համաժողովի կազմակերպման կանոնները: Այցից առաջ վարչապետի աշխատակազմը հրավերի մասին ստացել էր լրացուցիչ հավաստիացում կազմակերպիչներից»:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44