ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։
«Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք ունեն այս հարցում, որպեսզի հավաքվեք այս ձևաչափով, լսենք միմյանց և հասկանանք, թե կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի մասնավոր հատվածում արմատավորելու ճանապարհին ինչ ձևով գնանք առաջ արդյունքներ ունենալու համար», - ասել է նախարարը։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը մշակվել է դեռևս 2010 թվականին, տարիների ընթացքում երկրում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաև գործարար միջավայրը, և հիմա ճիշտ ժամանակն է կանոնագիրքը փոփոխելու։ Նախարարը հույս է հայտնել, որ հետևողական աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ նորացված և արդիական կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Կորպորատիվ կառավարման մշակույթի կայացումը Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման և գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։
Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը, նրա վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ և հավելել, որ իրենք պատրաստ են օժանդակել կառավարությանը խնդրի վերաբերյալ օրակարգ ձևավորելու և ընթացիկ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։
Այնուհետև, G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին և կորպորատիվ կառավարման լավ գործելաոճին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի համապատասխանության վերլուծության արդյունքների ներկայացումից հետո, հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել, ներկայացրել առաջարկություններ կանոնագրքի փոփոխության վերաբերյալ ընդհանուր տեսակետի ձևավորման և առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման և փոփոխման աշխատանքներն են ընթանում են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող և «Փրայսուոթերհաուզ կուպերս Արմենիա» (PwC Armenia) ընկերության ու Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության կարգավորման բարեփոխումներ» ծրագրի օժանդակությամբ։
Աշխատանքային խմբում ներգրավված են պետական կառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44