Մարտի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դեպքի վայրում վաճառողուհին ոստիկաններին հայտնեց, որ որպես հաճախորդ դեղատուն մտած տղամարդը սեղանի վրայից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր ու փող:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը, այսպես ասած, «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ:
Շուտով կասկածյալը՝ վանաձորցի Արա Արթենյանը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը: Անձնական խուզարկությամբ Արթենյանի մոտից հայտնաբերվեց կանացի դրամապանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ և ուղարկվեց քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն. Արա Արթենյանը ստորագրությամբ բաց թողնվեց:
Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, այս անգամ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները՝ համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արա Արթենյանին Վանաձորի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Բազումի բաժին:
Անձնական զննությամբ նրա վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման ներարկիչ,՝ 2 մլ. դեղնագորշավուն հեղուկով:
Ըստ Արա Արթենյանի հայտարարության՝ հայտնաբերվածը կոդեին թմրամիջոց է, ինչը նա պատրաստել էր մարտի 22-ին Վանաձոր թաղամասի հարակից անտառում՝ հետագայում ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44