Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ վերաբերում է խաղողի մթերմանը: «Երևանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավելի խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով»,- գրելէ վարչապետը: Հիշեցնենք, որ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն ասել էր, որ հայկական գինիների որակը կտրուկ բարձրացել է, արտադրության և արտահանման ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով, սակայն եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, ապա մի քանի տարի հետո արտահանման ծավալների աճ չեն կարող ակնկալել: «Հայաստանում տարեկան արտադրվում է 8-10 մլն լիտր գինի, մեր պոտենցիալը հասնում է մինչև 20 մլն լիտրի: Այսինքն՝ այդքան կարող ենք արտադրել, դրանից ավելիի դեպքում խնդիրների առաջ կկանգնենք, ռեսուրս չունենք: Դրա համար գյուղացիները պետք է նոր այգիներ հիմնեն, բայց ինչպես, եթե մարդիկ այդ հնարավորությունը չունեն: Բացի այդ, եղած այգիները պետք է քանդեն և դրանց փոխարեն նորերը հիմնեն, քանի որ խաղողի այգիներում արագորեն տարածվում է ֆիլոքսերիա հիվանդությունը»,- նշել էր գինեգործը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44