ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի ( նա հանդես է եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունից) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկություններ է ստացել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վերաբերյալ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր: Միրոսլավ Լայչակը ողջունել է քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը: «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02