Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում գրավատների եւ փոխանակման կետերի տուրքը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ դրույթը որեւէ փոփոխություն չի կրել, միայն ուժի մեջ մտնելու ժամկետն է փոխվել. Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: Նշենք, որ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են գրավատների եւ փոխանակման կետերի սեփականատերերի հետ, որոնք բողոքում են տուրքի կտրուկ բարձրացման դեմ, սակայն որեւէ զիջում չի արվել դրույքի մասով: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն: Հատկանական է, որ կառավարությունը քայլ-քայլ նահանջում է Հարկային օրենսգրքի նախագծում ամրագրած իր առաջարկներից: Մասնավորապես, կառավարությունը հանրային բողոքի ազդեցությամբ հրաժարվեց փաստաբաններին, հաշվապահներին ավելացված արժեքի դաշտ տեղափոխելու մտքից: Բացի այդ, կառավարությունը հրաժարվեց գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ սահմանելու մտադրությունից, ու դա եւս եղավ բողոքի ակցիաների արդյունքում: Հիմա թեկուզ փոքր, բայց նահանջ է կատարում նաեւ գրավատների ու փոխանակման կետերի պետտուրքի մասով: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս դրույթներն առաջացրել էին ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք արդեն շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության դիմաց: «Այսպե՞ս է նոր իշխանությունը խթանում փոքր ու միջին բիզնեսը». Գրավատների սեփականատերերի բողոքի ակցիան Գրավատների պետտուրքի բարձրացումը միանգամայն տրամաբանական է. Փոխվարչապետ
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44