Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում 27-ամյա քաղաքացի Ֆերդինանդ Կարապետյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Նշենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը ՀՀ ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն: Նրան կառավարության 2015-ի նոյեմբերի 12-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018-ի ձմեռային զորակոչը։ Ֆերդինանդ Կարապետյանը նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել նրան:
Որոշման համար հիմք է ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» որոշումը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44