Ապրիլի 5-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին:
Բարձր գնահատելով Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձևավորման, կայացման գործում ունեցած ավանդին և մեծ դերակատարությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեծ ուրախություն է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը: Կամչակտայում շուրջ 2500 հայ է ապրում, և չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, որպես կայացած համայնք կազմակերպվել ու գործել են չորս տարի առաջ: Հենց Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ են գործում համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը և պարային համույթը: Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերն առնվազն մայրենի լեզվին պետք է տիրապետեն: Այսօր 25 աշակերտ ունեցող կիրակնօրյա դպրոցում 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Իրենց արմատներին կառչած մնալու շնորհիվ է նաև, որ Կամչատկայում առկա մյուս, ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին՝ հայերն ամենահզոր համայնքն ունեն:
Հյուրն անդարադարձավ նախարարության հետ արդյունավետ համագործակցությանը և հույս հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի սերտ աշխատել Կամչատկայի համայնքի հետ, հանդես գալ համատեղ նոր նախաձեռնություններով: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում և ունենալով համակարգման և վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ ազդակներ ստանալով հայ համայնքներից: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգած է:
Հանդիպման ավարտին Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, ազգային, հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Բաբկեն Տեր Գրիգորյանը Արթուր Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
«Այս մեդալը միայն իմը չէ, այն նախևառաջ Կամչատկայի հայ համայնքինն է: Մեծ պատիվ է հայրենի պետության կողմից նման գնահատանքի արժանանալը: Սա մեզ համար նոր խթան է առավել համախմբելու մեր ջանքերն ու նոր ոգով առաջ գնալու համար: Մեր կողքին ապրող մյուս ազգերի համայնքները իրենց պետությունների կողմից դեռևս նման վերաբերմունքի չեն արժանացել»,-նշեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավարը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44