ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երաժշտական միջոցառումներով ամփոփվեց կանանց մեկամսյակը:
Կին դատապարտյալներին տոնի կապակցությամբ շնորհավորեց «Գետափ» համույթը, այնուհետև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում օրվա բովանդակությունն էլ ավելի տոնական դարձրին «Տարոն» գեղագիտական կենտրոնի սաները՝ ղեկավար Հովհաննես Թադևոսյանի գլխավորությամբ:
Ապրիլյոթյան միջոցառմանը ներկա էին նաև քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հայր Արսեն քահանա Համբարձումյանը և Մայր Աթոռի սոցիալական ծառայության աշխատակից քույր Սոսի Թերզյանը: Վերջիններս, մինչ միջոցառման սկսելը, տերունական աղոթքով օրհնեցին ներկաներին, այնուհետև կանանց ծաղիկներ նվիրեցին:
Հագեցած տոնական օրն ավարտվեց անակնկալով. «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը, գլխավոր տնօրեն Մարատ Սևոյանի նախաձեռնությամբ, կին դատապարտյալներին նվիրեց հիմնադրամի կողմից արտադրված անարատ մեղր:
Կին դատապարտյալները, տպավորված ուրախ և տրամադրող միջոցառումից, իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ վստահեցնելով, որ նման միջոցառումների հաճախակիությունը կնպաստի իրենց հոգևոր վերընթացին և հասարակական կյանքից ու եռուզեռից չմեկուսացվածությանը:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02