Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Էրիկ Առաքելյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 31 MZ 001 համարանիշի ավտոեքենայով Հրազդանի կիրճում, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ծառի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արման և Արարատ Պետրոսյանները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության և «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ծառը չլիներ, ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44