Կիևում աջակողմյան արմատական և կրոնական կազմակերպությունների ակտիվիստները փորձել են խոչընդոտել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում սկսված Եվրոպական լեսբիական կոնֆերանսը: «Հոմոսեքսուալիզմը հիվանդություն է», «ԼԳԲՏ՝ դո՛ւրս երկրից» և նման այլ պաստառներով ակտիվիստները փորձել են ներխուժել շենք: «Այստեղ հիմնականում ավանդական հասարակություն է: Եվ ինչպես էլ մենք նրանց վերաբերվենք, և հիմնականում մարդկայնորեն ենք վերաբերվում, բայց մենք պետք է դուրս գանք և «ոչ» ասենք, որովհետև մենք պատասխանատվություն ենք կրում այս երկրի համար»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Կոնֆերանսի մասնակիցների կարծիքով, արմատականները պղպեղային գազ օգտագործել, որի արդյունքում տուժել է մոտ 10 մարդ: Հյուրանոց են եկել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ուղիղ բախումներից հնարավոր է եղել խուսափել։ Կոնֆերանսի մասնակիցները նշում են, որ ուկրաինացի լեսբուհիները ամենախոցելի փոքրամասնություններից են, որոնք անընդհատ տառապում են ընտանեկան բռնությունից և խտրականությունից: Միևնույն ժամանակ, եվրոպական շատ այլ երկրներում իշխանության են գալիս մարդիկ, որոնք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, գրում է euronews-ը։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44