Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կտրամադրի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ Այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV-ին։ LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին: Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլ դը Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար: Բացի այդ, 100 մլն եվրո հատկացնելու մասին հաղորդել էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն։ Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել: Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44