Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել Է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության եւ ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ինչ վերաբերում Է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան,- ասել Է նա:- Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարին, այդ տարիներին կառույցն ամրապնդել Է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել Է 2,5 տոկոսով, փոխադարձ առեւտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»: ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել Է, որ արդեն ստեղծվել Է ապրանքների, ծառայությունների եւ կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ»,- հավելել Է նա: Լավրովը նշել Է, որ տարվում Է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման աշխատանք: «Օրակարգում Է ինտեգրացիոն դաշտի ձեւավորումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել Է որպես եվրասիական մեծ գործընկերություն»,- պարզաբանել Է նա:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44