Հիմնական իրավական ակտը կազմվել է քանի, որ անհրաժեշտություն կար ոլորտի օրենսդրությունը բարելավելու և առկա մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու. այս մասին ԱԺ նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը՝ ներկայացնելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որն Ազգային ժողովը քննարկում է առաջին ընթերցմամբ:
«Նաև նպատակաուղղված է ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ու հանձնարարականների կատարմանը, մասնավորապես ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ սույն նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել կառավարության նիստում և բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի ավելացնում կամ չի նվազեցնում եկամուտները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչն է փոփոխվում այս նախագծով, ինչին ի պատասխան փոխնախարարը երկու օրինակ բերեց:
«Առաջին օրինակն այն է, որ անցած տարվա վիճակագրությունից ելնելով ունեցել ենք 8 անձի դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ միջնորդություն, բայց կարողացել ենք 6 անձի դեպքում անել դա, որովհետև 2-ը եղել են անչափահաս: Այսինքն՝ եթե մինչև 2018-ը չլրանար, մենք չէինք կարող անել: Այս փոփոխությամբ մենք օրինական ներկայացուցչի միջոցով առաջնային կարիքները հոգալու համար տալիս ենք այդ հնարավորությունը օրենքով»,- ասաց Գեմաֆին Գասպարյանը:
Փոխնախարարը նշեց, որ մյուս փոփոխությունը հատուկ կատեգորիաների զոհ երեխաների ուղղորդման մեխանիզմ ներդնելու խնդիրն է: «Նախորդ կարգավորմամբ չկար սպեցիֆիկացված երեխաների հետ կապված հարցը: Մենք հնարավորություն ենք տալիս դա կարգավորել»,- պարզաբանեց նա:
Արման Աբովյանն էլ ասաց, որ երեխաների թրաֆիքինգի համար պետք է տույժերն ու տուգանքները հազարապատկել: «Ըստ իս՝ շատ մեղմ է ՀՀ քրեական և ադմինիստրատիվ օրենսդրությունը, թող ամպագոռգոռ չհնչի, բայց ինչքան հնարավոր է պետք է խստացվի, մենք մեր խմբակցությունով այս հարցի շուրջ, անպայման, շատ լրջորեն կաշխատենք»,- նշեց պատգամավորը:
Փոխնախարարն էլ արձագանքեց, որ սիրով կհամագործակցեն:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44