ARM | RUS |

Մեքսիկայի խոշորագույն պարբերականում լույս է տեսել դեսպան Արա Այվազյանի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հոդվածը

25.04.19 | 23:41

Մեքսիկայի խոշորագույն El Universal պարբերականում ապրիլի 24-ին լույս է տեսել ՀՀ դեսպան Արա Այվազյանի «Հիշողություն, արդարություն և հաշտեցում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ» (Memoria, justicia y reconciliacion. A 104 años del Genocidio Armenio) խորագրով հոդվածը։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ստորև՝ հոդվածի հայերեն թարգմանությունը։ «Վերջերս Մեքսիկայում հետաքրքիր բանավեճ ծավալվեց հիշողության, արդարության և պատմական հաշտեցման վերաբերյալ։ Ընդհանուր համաձայնություն կա, որ Բեռլինի պատի փլուզման և Սառը պատերազմի ավարտի արդյունքում հիշողության քաղաքականությունն աշխարհի տարբեր անկյուններում արձանագրել է կարևոր և հետզհետե աճող նշանակություն։ Ժամանակակից ուսումնասիրությունների պարագայում հատկապես առանցքային ազդեցություն ունեցավ Հոլոքոստը, վերջ դնելով մինչ այդ ընդունված կանոնին, որ պատմությունը գրվում է հաղթողի կողմից։ Այսուհետ հավաքական հիշողության ուսումնասիրություններում տեղի ունեցավ էական փոփոխություն՝ «հաղթողների պատմությանը», կամ Նիցշեի որակմամբ, «մոնումենտալ պատմությանը» եկավ փոխլրացնելու «զոհերի պատմությունը»։ Մեքսիկացի իրավաբան ու պատմաբան Անտոնիո Մարտինես Բաեսի խոսքերով, «անցյալն ապացուցել է, որ այն, ինչ կոչվում էր պատմության դատավճիռ, հաճախ ոչ այլ ինչ էր, քան հաղթողի կարծիք»։ Մասնագետների կարծիքով, հիշողության քաղաքականությունը բաղկացած է ճշմարտության և արդարադատության քաղաքականություններից, կամ այլ կերպ ասած, հիշողության քաղաքականությունն անդրադառնում է հասարակության կողմից անցյալի մեկնաբանման, ներկայումս վերջինիս վերաիմաստավորման ու յուրացման և դրա արդյունքում ապագայի տեսլականի ձևավորման հարցերին։ Հիշողության և դրա արդյունքում ստեղծված հավաքական պատմությունը, հետևաբար, ազգային և պետական կայացման համար կարևորագույն գործիքակազմ են։ Որպես կանոն, քաղաքական վերնախավը մշտապես ձգտում է ուղղորդել հավաքական հիշողության և պատմության ձևավորումը՝ համաձայն իր պաշտոնական դիսկուրսի և քաղաքականության, ամրագրելով այն հիշողությունների պահարան հանդիսացող Պատմության մեջ։ Նշվածի գործնական լուսաբանման համար ուսանելի են հակադրվող երկու խոսուն օրինակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քայքայված Գերմանիայում սկսվեց դենացիֆիկացման ցավոտ գործընթացը։ Նախկին նախագահ Ռիչարդ ֆոն Վայցզեկերն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ «որևէ ոք, ով աչք կոցի անցյալի վրա՝ այսօր կույր կդառնա։ Յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում հիշել անցյալի վայրագությունները՝ վտանգված է նոր չարիքներով վարակվել»։ Ոչ թե փառաբանելով անցյալը, այլ առերեսվելով աղետալի և ամոթալի անցյալին, Գերմանիան և իր ժողովուրդը կարողացան հասնել ներքին հաշտեցմանը և նորից մուտք գործել աշխարհի առաջատար երկրների ընտանիք։ 1952թ․ Գերմանիայի կառավարությունը, չլինելով պատասխանատու իր նախորդների ոճիրների համար, ճանաչեց Հոլոքոստը, ծառայելով ուրիշների համար որպես օրինակ և որպես բարոյականության բարձր խորհուրդ։ Գերմանական ինքնությունը պատերազմի ավարտից ի վեր սահմանվում է Աղետով, որի կենտրոնական մասը զբաղեցնում է Հոլոքոստը։ Ժամանակի ընթացքում, գերմանացիների և հրեաների հիշողությունները ճանաչվեցին նախ որպես եվրոպական, ապա համաշխարհային հիշողություն։ 1915թ. Օսմանյան կայսրությունում սկիզբ առած, ապա նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում ավարտին հասցված հայերի կազմակերպված բնաջնջումը 1915թ․ մայիսի 24-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում առաջին անգամ պատմության մեջ որակվեց «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն»։ Մինչև «ցեղասպանության» եզրույթի պաշտոնական ընդունումը, «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը համարվում էր ծանրագույն ոճրագործություն, իր տեղը գտնելով Նյուրեմբերգյան դատարանի կանոնադրության մեջ։ 1946թ․ Ռաֆայել Լեմկինն իր զեկույցում, որը Ցեղասպանության Կոնվենցիայի հիմք հանդիսացավ, ավարտում է ցեղասպանություն որակվելիք տարբեր ջարդերի ցանկը, հետևյալ բառերով․ «․․․և մեզ առավել մոտ համարվող հայերի հետ կատարվածը»։ Այդ իմաստով, Հայոց ցեղասպանությունը պատմական և իրավական տեսանկյունից հանդիսանում է ժամանակակից ցեղասպանությունների նախատիպը։ Հայերի պարագայում Թուրքիան որդեգրեց գերմանական փորձի ճիշտ հակառակ գործընթաց․ լռության մատնելով անցյալը՝ երբ հնարավոր էր, և կիրառելով դիվանագիտությունը՝ երբ անհրաժեշտ էր։ 1965 թվականին, երբ աշխարհի տարբեր անկյուններում հիշատակում էին «մոռացված ցեղասպանության» 50-րդ տարելիցը, մայիսի 4-ին Վաշինգտոնում Թուրքիայի ավագ դիվանագետը «New York Times»-ում հրապարակված նամակում առաջարկում էր ընթերցողներին, որ «այդ սև օրերի կապակցությամբ լավագույնն, ինչ կարելի է անել այսօր, մոռանալն է»։ Անցյալը լռեցնելու, մոռացության մատնելու, քողարկելու և այն փառաբանող այլընտրանքային մեկնաբանությամբ ներկայացնելու պաշտոնական Անկարայի վճռականությունն ուղղված է անցյալի մեծագույն հանցագործության մասին հիշողությունն ի սպառ վերացնելու նպատակին։ Այդ իմաստով, դա կրկնակի ցեղասպանություն է։ Գերմանիայի և Թուրքիայի փորձի հիմնական տարբերությունն ի հայտ է բերում երրորդ կողմի՝ միջազգային հանրության ներգրավվածության կամ բացակայության հանգամանքը։ Հայոց ցեղասպանության հարցն ի սկզբանէ ծավալվում է ոչ միայն հիշողության քաղաքականության, այլ նաև աշխարհաքաղաքականության հարթություններում։ ՆԱՏՕ-ի հզորագույն անդամ Թուրքիայի և նորանկախ, փոքր Հայաստանի միջև գոյություն ունի աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական և այլ տեսակի հսկայական տարբերություն։ Ինչպես նշել է ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, «միայն հզորը կարող է թույլ տալ ժխտել այս ծավալի հանցագործությունը և հաջողել դրանում»։ Ցեղասպանությունը համարվում է մարդկության դեմ հանցագործություն, որը չի կարող սահմանափակվել հանցագործ — զոհ փոխհարաբերակցությամբ, և այդ պատճառով է, որ պարտադիր է միջազգային իրավունքի նորմերի կատարման ապահովման համար միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ժողովրդավար պետությունների կրավորական և դիտորդի կեցվածքն անթուլատրելի է, քանի որ պատմությունն ապացուցել է, որ այն ի վերջո պարարտ հող է ստեղծում ժխտողականությանը, անպատժելիությանը, արդարության ոտնահարմանը և աննուղակիորեն նպաստում է ներկայում և ապագայում այդ տեսակի չարիքների կրկնությանը։ Ինչպես նշել էր Լեմկինը, «պատմությունը շատ ավելի իմաստուն է, քան իրավաբաններն ու քաղաքական գործիչները»։ Զուգահեռաբար, պարտադրված լռությունը և մոռացությունը անխուսափելիորեն քայքայում են ժողովրդավարությունը, որն իր էությամբ հաշվետվողականության շարունակական և անվերջ մի գործընթաց է, և առանց անցյալին դիմակայելու՝ չի կարող լինել հաշվետվողականություն։ Այսօր, ավելի քան 100 տարի անց կարելի է ամենայն վստահությամբ արձանագրել, որ պատմագիտական հետազոտությունների միջոցով ձեռք բերված փաստագրված գիտելիքը, ինչպես նաև այս հիմնախնդրի ուղղությամբ վերջին 50 տարիների հիշողության քաղաքականության գործընթացի համապարփակ դրսևորումները դարձրել են Հայոց ցեղասպանությունը միջազգային հավաքական հիշողության կարևոր տարր։ Սակայն, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային իմացությունը դեռևս չի վերածվել համաշխարհային ճանաչման։ Ներկա դրությամբ շուրջ 30 պետություններ են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը։ Իմացության և ճանաչման այս անհամաչափությունը դարձել է Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը։ Ֆրանսիսկոս Պապի որակմամբ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», ցավոք պարբերաբար օգտագործվում է որպես քաղաքական առևտրի արժեքավոր խաղաքարտ, որով մի շարք երկրներ ձգտում են պատեհ առիթներով Թուրքիայից համապատասխան զիջումներ կորզել։ Չնայած ռեալպոլիտիկը դեռևս շարունակում է գերիշխել միջազգային հարաբերություններում ի հաշիվ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային վերափոխված աշխարհաքաղաքականությունը մեծապես իր ազդեցությունն է ունեցել միջազգային բեմահարթակում։ Գլոբալիզացված աշխարհում գնալով ավելի դժվար է առաջնորդվել միմիայն ազգային շահերի առաջխաղացմամբ։ Սկսած կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման հետ կապված մարտահրավերները գնալով պահանջում են հավաքական և միասնական լուծումներ։ Նույնը վերաբերում է հիշողությանը, արդարությանը և պատմական հաշտեցմանը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի ավարտին հաղթանակած դաշնակիցների կողմից լքված հայերի ճակատագրին, խոստովանել է. «գնահատում եմ մեր աշխարհագրական կղզիացած դիրքը, սակայն վախենում եմ այն օրվանից, երբ մեր բարոյականությունը ևս կկղզիանա»։ Ժամանակը հասունացել է, որ ցավալի և անհերքելի անցյալի ճանաչման և համատեղ հիշատակման միջոցով աշխարհի տերությունները, մի կողմ թողնելով ընտրովի և եսասիրական բարոյականությունը գլխավորեն Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացը։ Օրերս Ռուանդայում հիշատակում էին ցեղասպանության 25-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ երկրի նախագահ Փոլ Կագամեն նշեց, որ իր «ժողովուրդը հաղթահարեց անդունդը, վերածվելով առավել քան երբևէ միասնական մեկ ընտանիքի։ 1994 թվականին հույսը բացակայում էր, միայն մշուշ էր։ Այսօր այս երկիրը լուսավորված է, որովհետև մեր ժողովուրդը առանց վարանելու կարողացավ ստանձնել ծանր պատասխանատվությունը։ Դա մեզ դարձրեց ավելի լավ»։ Ապրիլի 5-ին Բելգիայի կառավարությունը ներողություն է խնդրել Աֆրիկայում գաղութացման ժամանակաշրջանում երեխաների առեւանգման մեջ երկրի դերակատարման համար։ Վարչապետ Շառլ Միշելը հույս է հայտնել, որ Բելգիայի խոստովանությունը ռասիզմի դեմ պայքարի ևս մեկ քայլ կլինի։ Ցեղասպանությունն ունի տարբեր երեսներ, յուրաքանչյուրն ըստ էության ուրույն է։ Գերմանացիները և հրեաները, հութուներն ու թութսիները, Բելգիայի ու Կոնգոյի, Ռուանդայի և Բուրունդիի ժողովուրդները՝ միջազգային աջակցությամբ կարողացան արժանապատվորեն առերեսվել իրենց պատմության ողբերգական էջերին։ Վստահ եմ, որ նույնը սպասում է հայերիս և թուրքերին՝ հանուն ճշմարտության, արդարության և պատմական հաշտեցման»։


Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության...

17:15

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ...

17:02

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի մասին

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի...

15:59

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ...

15:28

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան (Տեսանյութ)

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան...

15:04

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելն անիմաստ է․ Ռուբեն Վարդանյան

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝...

14:49

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը....

14:23

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

14:09

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2 վագոն ալյումին

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2...

10:53

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

10:50

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․...

10:45

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

10:25

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով...

09:59

Ջուր չի լինի Վանաձորում

Ջուր չի լինի Վանաձորում

09:47

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է բացահայտել

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է...

09:32

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44