ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին: Երևանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ պատգամավորներ, այլք: Հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը, կարևորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար հասարակության մեջ, նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդական հասարակության հիմքն է: «Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության և իրավունքի, խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձևերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է»,- նշել է արդարադատության նախարարը: Նախարարի համոզմամբ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»,- ասել է Արտակ Զեյնալյանը և ավելացրել, որ ազատ խոսքը կարող է նաև ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսևորումներից մեկը պետք է լինի, սակայն, մեզանում շատ հաճախ բացառիկ դրսևորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն: Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը և ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44