«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած մի քանի պաշտոնանկությունների շարքում, անշուշտ, առանձնանում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումը: Եթե ՀՀ ոստիկանության կամ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը ամբողջությամբ կարելի է տեղավորել վերջին իրադարձությունների շրջանակում, ապա գլխավոր դատախազի հրաժարականը այդ շրջանակից, ըստ էության, դուրս է: Դատախազությունը, ի տարբերություն ոստիկանության կամ ԱԱԾ-ի, առանցքային դերակատարում այս փուլում չուներ, եւ ակներեւ թերացումներ, սխալ գործողություններ կամ անգործություն գտնելը դժվար է, եթե ոչ անհնար: Ու այս ֆոնին Գլխավոր դատախազի հրաժարականը, մեղմ ասած, ուշագրավ է: Պաշտոնապես իր հրաժարականը Գեւորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որեւէ փոփոխություն չի եղել: Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականն ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք: Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»: Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է: Եթե չլինեին ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունները, Կոստանյանը պետք է հրաժարական տար ավելի ուշ, սակայն օգտագործելով պահը, հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով եւ փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումները ՊՆ-ին իրականացվող մատակարարումների ընթացքում: Թե խոսքը որ ընկերությունների մասին է եւ ինչ ծավալի չարաշահումներ են եղել, թերեւս դժվար թե բացահայտվեն առաջիկայում, քանի որ ՊՆ-ի համար կատարվող գնումների մանրամասները համարվում են պետական գաղտնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44