Մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը կբարձրանա 49 սմ-ով. երկու օրը մեկ 1 սմ-ով բարձրանալու պրոցեսը կսկսվի արդեն հիմա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Սևանի շրջակայքում դեռ ցուրտ է, դեռ հալոցքը չկա, երբ լինի, ջուրը կբարձրանա: Մյուս ջրամբարներում վիճակը լավ է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարի, օրինակ, այս սեզոնին անգամ ջուր է բաց թողնվել Սևանա լճից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար և հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է»:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ հետազոտություններ, կանխատեսումներ կան մինչև 2030, 2070 և 2100 թվականների համար: «Տարբեր նախնական սցենարներով 2030-ին մոտ 11 տոկոսով նվազում է գետային հոսքը, սակայն կան նաև հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազի տեղումների քանակը: Մյուս կողմից կապված Կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ ու մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը: Արդեն այսօրվա դրությամբ, 1,23 աստիճանով ունենք ջերմաստիճանի բարձրացում»,- ասաց նախարարը:
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02