Մենք չենք պատրաստվում պատրաստի լուծումներ պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին: Կողմերը պետք է համաձայնության հասնեն և փոխընդունելի լուծումներ գտնեն անկախ` առանց արտաքին ճնշումների: Ադրբեջանական պետական լրատվական գործակալությանը (АZERTAC) տված հարցազրույցում այսպիսի դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի կապը Հայաստանի և Ադրբեջանի հետ հիմնված է պատմական արմատների, հարաբերությունների ռազմավարական բնույթի և աշխարհագրական դիրքի վրա: Հետևաբար, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ հարևան տարածաշրջանում կրկին խաղաղություն տիրի, զոհեր չլինեն, սահմանները բացվեն և տնտեսական կապերը վերականգնվեն: Մենք դրա համար հնարավոր ամեն ինչ անում ենք: Հիշում եմ, որ 1994 թվականին հրադադարը ստորագրվեց Ռուսաստանի անմիջական աջակցությամբ: 2008 թվականին Մոսկվայի հռչակագրի ընդունում կարևոր քայլ էր: Այն հաստատում է, որ հակամարտության լուծման պետք է քաղաքական ճանապարհով հասնել: Ի դեպ, դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին և դեռ միակ փաստաթուղթն է, որ ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: Ռուսաստանը կրկին շրջադարձային դեր խաղաց 2016 թվականի ապրիլին մեկնարկած լայնածավալ գործողությունների դադարեցման հարցում», - ասել է նա:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ փոխզիջման հասնել նշանակում է տարածքային ամբողջականության սկզբունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել:
«Մենք տեղյակ ենք, թե ինչ պատասխանատվություն է դրված Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ուսերին: Ողջունում ենք Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի հունիսին անցկացված վերջին գագաթաժողովի ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցուցաբերված կառուցողական մոտեցումները: Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը` առանց հաղթող կամ պարտվող կողմերի: Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է աջակցել բոլոր ներգրավված կողմերի համար ընդունելի լուծմանը», - նշել է Պուտինը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44