Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը կընտրվի հունիսի 15-ին կայանալիք համագումարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշեց` վաղաժամ է խոսել իր թեկնածության մասին` անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն հենց ինքն է լինելու վարչության նախագահը:
«Ես ընդամենը ապագա վարչության անդամության թեկնածու եմ ու խոսել վարչության նախագահի պաշտոնի մասին, վաղաժամ է: Հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնը: Իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում այդ այն զբաղեցնում է փոխնախագահը: Իսկ ՔՊ-ի փոխնախագահը հիմա ես եմ: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասաց Պապիկյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր կուսակցության ներսում պետք է լինի առողջ մրցակցային գաղափարական պայքար յուրաքանչյուր ընտրությունից առաջ, յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացի իր նպատակները, ցանկությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44