Ազգային ժողովում քննարկման են ներկայացվել «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, որ նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները, մանրամասն քննարկվել է թե՛ նախորդ, թե՛ այս գումարման ԱԺ–ում։
Ըստ նրա՝ հեռուստաեթերով վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում և 3 րոպեից ավել չի կարող լինել։ Այն նաև մեկ ժամում չպետք է ցուցադրվի երկու անգամից ավելի, ինչպես նաև չպետք է լինի ավելի, քան 60 վայրկյանը։ Ռադիոյով այս գովազդները պետք է հեռարձակվեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, այլապես անիմաստ է լինում այլ ժամի թույլատրելը։
Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց, որ այս գովազդները հեռուստատեսությամբ թույլատրվում են բացառությամբ սպորտային միջոցառումներից հետո։ Արտաքին գովազդն ամբողջությամբ վերանում է։
Լրատվական կայքերում այդ ոլորտի գովազդը պետք է չզբաղեցնի կայքէջի 20%-ից ավելին: Պատգամավորն ասաց, որ հարցը քննարկել են շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վնասը հնարավորինս քիչ լինի:
Պատգամավորը նաև նշեց, որ եղել են առաջարկներ, որ տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետային շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է պարտադիր տեսանելի լինի նախազգուշացում, որ խաղին մասնակցելով քաղաքացին կարող է կրել նյութական վնասեր։ Նաև պետք է տեսանելի լինի +21 նշագրումը։
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44