Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև իրենց հայրենիքը՝ Հայաստանը: «Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց և տվեց բազում հերոսներ,-ասել է նախագահ Սարգսյանը:
- Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլև համազգային, որովհետև այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում: Այսինքն մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային Միության կազմում, հսկայական ներդրում ունեինք պատերազմում հաղթանակի մեջ և՛ որպես Խորհրդային Հայաստան, և՛ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե և փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք: Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը: Նույն ձևով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»:
Եվս մեկ անգամ շնորհավորելով վետերաններին մեծ հաղթանակի առթիվ և շնորհակալություն հայտնելով նրանց՝ Հանրապետության նախագահը բոլորին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ կարևորելով վետերանների դերը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության և պատմական հիշողության պահպանման ու այն հաջորդ սերունդներին փոխանցման գործում:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44