Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ նպատակը մեկն է՝ ավելի լավ երկիր կառուցելը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ փաստել է, որ կան բոլոր նախապայմանները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առկա գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը միտված բոլոր ջանքերը ողջունելի և առաջնային են Կառավարության համար: «Հաշվի առնելով մեր երկրի պատմությունը, մեր սփյուռքը, մեր ժողովրդի ցանկությունները, իրոք, այլընտրանք չկա, քան ունենալ ժողովրդավարական հասարակություն և կյանքի կանոնների բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հենք»,-ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, խոսելով Կառավարության գերակայությունների մասին, նշել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում մարդու իրավունքներն ու արդարադատությունը առաջնային են Կառավարության համար:
Ալեքսանդր Սոկոլովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ժամանել է Հայաստան հարաբերությունները խորացնելու նպատակով և ԱՄն ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը և թե՛ բոլոր այն օղակներին, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի կառավարության ամուր գործակցության իր հանձնառությանը: Մենք հավատում և կիսում ենք բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականը և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ձեր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին», – նշել է նա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կապիտալի և մտավոր սեփականության պաշտպանության կարևորության շուրջ, ինչպես նաև անդրադարձել գրավիչ բիզնես միջավայրի և ճիշտ բիզնես կանոնների ձևավորման համար անհրաժեշտ նախապայմաններին: Փոխվարչապետն այս տեսանկյունից կարևորել է ինստիտուտցիոնալ և ճիշտ բիզնես մշակույթ ստեղծող ներդրողների մուտքը հայկական շուկա:
Ալեքսանդր Սոկոլովսկին կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան ընդգծել է նաև, որ ոգևորված է հեռանում Հայաստանից՝ համագործակցության հետագա զարգացման ակնկալիքով:
Հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան Առավել մասնակցային, հաշվետու և արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44