Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա մարտին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակությունը մնացել է գրեթե նույն մակարդակում՝ ի տարբերություն անցած տարվա սկզբի՝ 1401 գործարք 1400-ի համեմատ: Այդ միտումը նկատվում է ամբողջ երկրում ընդհանուր առմամբ: Իսկ մայրաքաղաքում նկատվում է անկում՝ 64 գործարքի թվով կամ 6.6 տոկոսով: Ինչպես հայտնի է, անշարժ գույքի շուկայի վրա ազդող գործոններից մեկը բնակչության միգրացիան է: Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նվազել է 7.8 հազար մարդու քանակով կամ 0.3 տոկոսով: Քանի որ այդ գործընթացը տեղի է ունենում բնակչության բնական աճի ֆոնին, դրա պատճառն էմիգրացիան է: Նշենք, որ բնակչության թիվն ամենաշատը կրճատվել է Շիրակի մարզում (2.2 հազար մարդ), Լոռիում (1.9 հազար մարդ) եւ Արագածոտնում (1.7 հազար մարդ): Այդ առումով մայրաքաղաքը բացառություն էր: Նշված ժամանահատվածում այստեղ բնակչության թիվն աճել է 4 հազար մարդու կտրվածքով կամ 0.4 տոկոսով: Այստեղ, ըստ էության, իր դերն ունի մարզի բնակիչների ավանդական հոսքը դեպի մայրաքաղաք: Դեռ ավելին, Հայաստան ժամանող բազմաթիվ օտարերկրացիներին գրավում է հենց Երեւանը: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, օտարերկրացիները մեծամասամբ վաճառում են իրենց անշարժ գույքը, ոչ թե ձեռքբերում այն: Մանրամասնենք բնակարանների տվյալները ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով:
Այդ ժամանակահատվածում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են շուրջ 366 բնակարաններ (երկրում բնակարանների ընդհանուր վաճառքի 10.1 տոկոսը): Իսկ նրանց կողմից ձեռք են բերվել գրեթե երկու անգամ պակաս թվով բնակարաններ՝ 197 բնակարան (երկրում բնակարանների ընդհանուր գնման 5.4 տոկոսը): Ավելի վաղ ենթադրվում էր, որ օտարերկրացիների մի մասը մեր հայրենակիցներն են, որոնք փոխել են քաղաքացիությունը: Մայրաքաղաքում բնակարանների առաջնային շուկայի պահանջարկը խթանվում է պետական ծրագրերի միջոցով, որոնք տրամադրում են քաղաքացիների հիպոթեքային արտոնություններ: Որպես կանոն նոր բազմաբնակարան շենքերը ներկայումս կառուցվում են ոչ մայրաքաղաքի էլիտար կենտրոնում: Այսինքն՝ Հյուսիսային պողոտայի նման նախագծեր բնակարանների չափազանց բարձր գներով արդեն կարծես չեն նախատեսվում: Անցյալ տարի Երեւանում շահագործման էր հանձնվել 63 բնակելի շենք, որոնք կառուցվել էին կազմակերպությունների հաշվին: Դա բավականին գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, երբ շահագործման էր հանձնվել ընդամենը 4 շենք: Հաշվի առնելով բնակարանների մեծ առաջարկը (ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում), գնորդներն ընտրելու խնդիրներ չունեն: Սպառման խնդիրներ ունեն միայն անշարժ գույք վաճառող անձինք: Այդ պայմաններում հակասական են պաշտոնական տվյալները, որոնք վկայում են մայրաքաղաքում բնակարանների շուկայական գների անդադար աճի մասին: Այդ առումով առանձնանում է Կենտրոն վարչական շրջանը, որտեղ 1ք/մ մակերեսը տարվա ընթացքում թանկացել է 17 տոկոսով: Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված է գների դինամիկան դոլարով բնակարանի 1 ք/մ մակերեսի համար: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը աննշան կրել է փոփոխություն:
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02