Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները Ստեփանակերտում մայիսի 10-ին խորհրդաժողովի արդյունքներով հայտարարություն են ընդունել:
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում, որը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գլխավորությամբ, ով 1995 թվականից եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: Ռուսաստանի Դաշնությունն առաջինը ճանաչեց Արցախը՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը: Այս պրագմատիկ մոտեցումը, որը հետագայում իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում, թույլ է տվել հակամարտության կողմերից յուրաքանչյուրին բանակցություններում անմիջականորեն ներկայացնել սեփական շահերը, ֆորմալ հարցերից անցում կատարել դեպի բովանդակային քննարկումներ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Համաձայնագրի ստորագրումը: Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ Համաձայնագրի նշանակությունը, որը Ադրբեջանի և Արցախի միջև բանակցությունների արդյունքն էր, հնարավորություն է տվել ամրապնդել կրակի և ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը, որոնք կարող էին աղետալի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և ամուր հիմք է դրել բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորում փնտրելու համար: Այն լավագույնս ապացուցում է, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղության պահպանումը այսօր ևս՝ 25 տարի անց, շարունակում է արդիական մնալ: Կարծում ենք, որ այս նպատակին անհնար է հասնել առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչը թույլ կտա բացառել երկու կողմերից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016 թ. ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների կրկնությունը: Հաջողության ալգորիթմն ակնհայտ է. վերականգնել բուն՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը, ինչպես եղել է 1994 թվականին, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ 2016 թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք նախատեսում են հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմի և շփման գծում իրավիճակի դիտարկման համակարգերի ներդրում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ շփման գծում իրավիճակի դիտարկման կարողություններն ավելացնելու նպատակով: Մենք՝ խորհրդաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության պահպանման, արդյունավետ բանակցությունների համար պայմանների ստեղծման և հակամարտության կողմերի հասարակությունների միջև կառուցողական երկխոսության հաստատման համար, քանի որ լարվածության հետագա սրումը հղի է նոր պատերազմի վտանգով: Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների կենսական շահերից»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44