Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։ Նույն օրը հիվանդանոցից տեղեկանք է ստացվել, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասում, հեմոռագիկ 3-րդ աստիճանի շոկ և այլ վնասվածքներ: Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, և նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, երիտասարդին դիտավորությամբ վնասվածքները պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։ Նա բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է։
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02