Բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը France 2-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման գործընթաց է սկսել: Դրա պատճառ է դարձել հուլիսի 14-ին Նիսում ահաբեկչական գործողության լուսաբանման ընթացքում այդ հանրային հեռուստաալիքի լրագրողների աշխատանքը, հայտնում է RFI-ն:
Շատ հեռուստադիտողներ Բարձրագույն աուդիովիզուալ խորհրդին են դիմել` բողոքելով France 2-ի դեմ: Նրանց ցնցել է ահաբեկչական գործողության ականատեսի հարցազրույցը, որը լրագրողները ձայնագրել են նրա սպանված կնոջ անմիջական հարեւանությամբ, որը պառկած է եղել ասֆալտին` ծածկոցի տակ:
Հեռուստադիտողները եւ այլ լրագրողներ համարել են, որ հեռուստաալիքի ղեկավարությունը, որը որոշում է կայացրել այդ հարցազրույցը եթեր հեռարձակել, «խախտել է մարդկային արժանապատվության սկզբունքը»: Դրանից հետո France Télévisions մեդիախումբը ներողություն է խնդրել:
Այնուամենայնիվ, այն մարմինը, որը լիազորված է հետեւել լրագրողական էթիկայի պահպանմանը, որոշել է անկախ զեկուցողի հանձնարարել զբաղվել այդ գործով: Նա էլ հենց պետք է որոշի, թե անհրաժեշտ է արդյոք հեռուստաալիքին պատժել Նիսի ահաբեկչական գործողությունների լուսաբանման համար:
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական գործողության հետեւանքով 85 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44