Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել ռուական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը: Այս մասին տեղեկացնող թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնել է, որ Քալընը հարցազրույցի ժամանակ խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
Ըստ Քալընի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռականության շնորհիվ: Նա կարծում է, որ երկու նախագահների միջև օգոստոսի 9-ն կայանալիք հանդիպումը կարագացնի կարգավորման գործընթացը: Քալընը կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես երկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերում:
Նա անդրադարձել է ռուսների և թուրքերի հարյուրամյա բարեկամությանը՝ նշելով, որ այժմ էլ Թուրքիան Ռուսաստանին բարեկամ և գործընկեր է համարում և համոզված է, որ ռուս ժողովուրդն ու կառավարությունը նույն վերաբերմունքն ունեն Թուրքիայի հանդեպ:
Անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգին՝ Քալընը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Խոսելով սիրիական ճգնաժամի լուծման մասին՝ Քալընը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագոծակցելով օր առաջ քաղաքական լուծում կտան հարցին: Նա միաժամանակ ընդգծել է, որ քանի դեռ Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Բաշար Ասադը Սիրիայում քաղաքական անցումային փուլի մասին խոսելն անհնար է:
«Եթե Ասադի մնա, նշանակում է, որ բախումները շարունակվելու են: Եթե մեր նպատակը Սիրիայում մնայուն խաղաղություն հաստատելն է, ապա դա հանարվոր է չէ անել Ասադի հետ միասին, ինչն ակնհայտ է դարձել, 5 տարի տևած բախումներից, կես միլիոն անմեղ սիրիացիների մահից հետո: Կարևորն այն է, որ Սիրիայում հաստատվի ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող, բազմակարծիք մի քաղաքական կառույց, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար: Նման արդյունքը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերի տեսանկյունից անհրաժեշտություն է»:
Աղբյուրը` ermenihaber.am
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34