ARM | RUS |

Օբամայի կորսված հնարավորությունների ութամյա գործելակերպի արձագանքները

25.04.16 | 20:42

Երեկ Թուրքիայում, մի երկրում, որի կառավարությունը պաշտոնապես հերքում է Հայոց ցեղասպանությունը և խորհրդարանում, որտեղ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը կոչ է արել վերացնել ծագումով քուրդ ընտրված պատգամավորների անձեռնմխելիությունը, հայկական ծագումով պատգամավոր Կարո Փայլանը քաջություն ունեցավ իր գործընկեր պատգամավորներին հիշեցնելու Օսմանյան խորհրդարանի տասներկու հայ պատգամավորների մասին, որոնց ողբերգական ճակատագրերը վճռել էր նմանատիպ քաղաքականությունը:



Նույն օրը վարչակազմի համար սովորություն դարձած հիասթափեցնող քայլով Սպիտակ տնից ստացված տեղեկատվությամբ հաստատվեց, որ ևս մեկ անգամ նախագահ Օբաման կխուսափի 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճշգրիտ որակելուց, որոնք նա կրկին հայերեն §Մեծ եղեռն¦ է կոչել (այսպիսով խուսափելով օգտագործել ցեղասպանություն,Genocide եզրույթը):

Թուրքիայում միայնակ պատգամավորի բարձրաձայնելու քաջությունը խիստ հակադրվում է ցեղասպանությունը դատապարտելու ազատ աշխարհի առաջնորդի ձախողմանը: Այսպիսով, ԱՄՆ նախագահ Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում կրկին խուսափեց 1915 թ. հայերի համակարգված սպանությունները և էթնիկ զտումներն իբրև ցեղասպանություն բնութագրելուց, չնայած իր խոստումներին, որ §որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը¦՝ հիմք ընդունելով§իմ հստակ համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, սեփական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստագրված իրողություն է` հիմնավորված հսկայածավալ պատմական ապացույցներով¦: Նախագահը բաց թողեց իր խոստումը պահելու հնարավորությունը և չկարողացավ մեկընդմիշտ վերականգնել ճշմարտությունը:


Բաց թողնված հնարավորությունն էլ ավելի ցավալի է, քանզի այն կարող էր ԱՄՆ քաղաքականությունը համատարած հետևողական դարձնել՝ համահունչ լինելով պետքարտուղար Քերրիի կողմից Կոնգրեսի այն բանաձևի սատարմանը, որ մարտ ամսին միաձայն ընդունվեց՝ դատապարտելով Իրաքում և Սիրիայում §Իսլամական պետության¦ կողմից քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացրած վայրագությունները որպես ցեղասպանություն: Ինչպես պետքարտուղարն էր նշել. §Տեղյակ ենք, որ իր վերահսկողության գտնվող շրջաններում §ԴԱԻՇ¦(Իսլամական պետություն) խմբավորումը համակարգված ջանքեր է գործադրում ոչնչացնելու հնագույն համայնքների մշակութային ժառանգությունը՝ ոչնչացնելով հայկական, սիրիական ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ ...¦:


1915 թվականի Օսմանյան Թուրքիայի և ուղիղ մեկ դար անց §Իսլամական խալիֆայության¦ ցեղասպան գործունեության միջև ուղղակի կապի ցանկացած հասկացողություն անհետացավ: Ահազանգումները, որ հարձակումները միտումնավոր թիրախավորված են Սիրիայում հայկական տարածքների դեմ, ինչպիսիք են «Ջաբաթ Ալ-Նուսրայի» կողմից Քեսաբ քաղաքից հայ բնակչության արտաքսումը և §Իսլամական պետության¦ կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ոչնչացումը Դեր Զորում. այս դեպքում երկուսն էլ Սիրիայի քաղաքացիական հակամարտությունում Թուրքիայի ահաբեկչական փոխանորդներն են, և դա միայն ապացուցում է, թե ինչպես անցյալի դասերի գիտակցված անտեսումը լոկ հող նախապատրաստեցին հետագա վայրագությունների համար:

Բացի այդ, մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ականատես եկավ Սիրիայից մոտ 20 000 փախստականների ժամանման, ևս մեկ հիշեցում է Հայոց ցեղասպանության երկարատև հետևանքների մասին: Սրանք այն ընտանիքներն են, որ տեղահանվել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ և կրկին տեղահանվում են §Իսլամական պետության¦ թուրքական աջակցության պատճառով:


Եթե ողջ տարածաշրջանում §Իսլամական պետությունից¦ ներշնչված բռնությունների տարածման համար հավելյալ ապացույցներ էին անհրաժեշտ, ապա Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան 4 օրյա պատերազմում զոհված հայ զինծառայողների դիակների նկատմամբ վերաբերմունքն ավելի են, քան տագնապալի հաստատում: Ճակատամարտում նահատակված երիտասարդների գլխատված դիակների պղծումը չի կարելի ինչ-որ կերպ կամ ինչ-որ չափով հանդուրժել, սակայն Օբամայի վարչակազմը կրկին նախընտրեց չտեսնել Սիրիայում և Իրաքում հալածանքների պրակտիկան, որն այժմ արդեն Ադրբեջանում է առաջացել:


Այսօրվա հայտարարությունը հղում էր կատարում Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել էր §ցեղասպանություն¦ եզրույթը, վկայակոչելով այն, ինչ տեղի է ունեցել հայերի և հրեաների հետ որպես ցեղասպանության նախատիպեր, ինչպես նաև ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խիզախ առաջնորդությունը, ով ահազանգում էր աշխարհին, որ §ազգի բնաջնջման արշավ¦ էր տեղի ունենում հայ ժողովրդի դեմ: Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը միանշանակ հաստատելու նախագահ Օբամայի անկարողությունը արժեզրկում է Հայոց ցեղասպանության տարիների մեր դիվանագետների հպարտ ժառանգությունը և նրանց կատարած բացառիկ աշխատանք, ինչպես նաև այսօր ամբողջ աշխարհում հանուն ճշմարտության վրա լույս սփռելու իրենց կյանքը վտանգողների ջանքերը:


1981 թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանն ուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ §Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – ինչպես նաև նման շատ ու շատ այլ հետապնդումներ շատ ու շատ այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦: Սա ճշգրիտ արտացոլում է Ամերիկայի արժեքները և ցեղասպանություն դեմ խոսելու արձանագրությունը:

Մինչ ԱՄՆ նախագահ Օբաման քաջալերել և փորձել է ապահովել այն թուրքերի անվտանգությունը, ովքեր Թուրքիայի ցեղասպանական անցյալը ընդունելու պատրաստակամությամբ են հանդես եկել, լավագույն ապահովությունը, որ Նախագահը կարող է տրամադրել, ևս մեկ անգամ Միացյալ Նահանգների այն դիրքորոշման վերահաստատումն է` արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի 1951թ. հայցում, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ. Հայտարարությունում, ինչպես նաև 1993 թ. Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի որոշման մեջ, որ գտնում էր, որ ԱՄՆ քաղաքականությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:


Անցյալ ամիս Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը`նշելով, որ պատշաճ դատապարտման և դրանց` որպես այդպիսին ճշգրիտ անվանում տալու բացակայությունը միայն խրախուսում է մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը և խթանում է ժխտումը, որ միշտ պատրաստ է խեղաթյուրել ճշմարտությունը և խոչընդոտել կանխումը:


ԱՄՆ նախագահ Օբաման կարող էր ամրապնդել §Իսլամական պետության¦ զսպման ռազմավարությունը՝ զուգահեռներ անց կացնելով երիտթուրքերի վարչակարգի և այսպես կոչված §Իսլամական խալիֆայության¦ գաղափարախոսությունների և իրականացման մեթոդների միջև, որը հետապնդում է բոլոր փոքրամասնություններին՝ ընդհուպ բնաջնջման և իրենց պատմական և մշակութային ժառանգության, այդ թվում, իրենց երկրպագության վայրերի լիակատար ոչնչացման: Շատ ավելի հիասթափեցնող է այն, որ այս մեղանչումը պայմանավորված է Թուրքիայի կառավարության ճնշմամբ, երբ հստակ ապացույցներ կան, որ նույն կառավարությունը երկար ժամանակ հանդուրժել է ԻԼԻՊ-ին աջակցող հոսանքերը:


§Ամերիկան արժանի է մի նախագահ, որը ճշմարտությունն է ասում և դատապարտում բոլոր ցեղասպանությունները¦, - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Ընտրովի ճանաչումը, հատկապես այն ժամանակ, երբ քրիստոնյաներ և այլ փոքրամասնություններ են հալածվում, աններելի է, այն սխալ ուղերձ է հղում և վնասում է ԱՄՆ-ի վստահելիությանը¦, - ավելացրել է Արդունին:


Գերժամանակակից առցանց թանգարանի միջոցով Համագումարը հավատարիմ է մնում Ցեղասպանության մասին կրթությանը, իրազեկմանը և դրա կանխարգելմանը: Ինտերակտիվ կայքն այցելուներին հրավիրում է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը և 1915 թ. ճակատագրական իրադարձությունները և կպայքարի Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ճակատում:

Ցեղասպանության կանխարգելումը մեր պարտականությունն է, և մենք լիահույս ենք առ այն օրը, երբ ԱՄՆ-ն կունենա նախագահ, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին և ուժգին հակահարված տալիս բոլոր ցեղասպանություններին:


Համագումարը նաև խիստ մտահոգված է թուրք պատգամավոր Գարո Փայլանի անվտանգությամբ և բարեկեցությամբ: Թուրքիան պետք է երաշխավորի իր քաղաքացիների խոսքի ազատությունը և պետք է պահպանի իր պատգամավորների անձեռնմխելիությունը այս կապակցությամբ, ինչպես նաև վերջ տա ցեղասպանության ժխտման իր միջազգային քարոզարշավին:



Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:





18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում...

12:18

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով...

11:08

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի...

10:35

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

10:04

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

18:00

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա Անդրեասյան

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա...

17:38

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ. Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում...

17:17

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային...

16:22

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի...

16:11

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին...

16:04

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել...

15:49

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է...

15:24

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ...

15:09

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ Ծառուկյան

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ...

13:39

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր...

13:22

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է աջակցությունը

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է...

13:18

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝...

12:59

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման...

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44