Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը:
Հատկանշական է, որ «Վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել և շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում:
Նախարարների կոմիտե է ներկայացվել նաև ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման և դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարևորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:
Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44