Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի շրջանավարտներ,
դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսևորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձևավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը:
Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:
Սիրելի՛ շրջանավարտներ,
կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ:
Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:
Բարի երթ Ձեզ»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44