Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում կառավարությունը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող է լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Կարծում եմ՝ բավականին շատ անելիք կա Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին միջգերատեսչական համագործակցությունն եմ կարևորում, որովհետև սա միայն մեկ կառույցի խնդիր չէ: Չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում, չկա այնպիսի հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող աչք փակել և անտեսել այս խնդիրը»,- նշեց նախարարը:
Զարուհի Բաթոյանը նաև կարևորում է պետական աջակցության ծավալների մեծացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև կանխարգելման ծրագրերի իրականացման առումով:
Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում դրական տեղաշարժ կա՝ հանրային իրազեկվածության բարձրացման և հավասարության գիտակցության առումով. «Հանրային կրթությունը, հանրային իրազեկությունը կարևոր է, մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել բռնությունը վերացնելու, անհատ քաղաքացիների երջանկությունն ապահովելու, ընտանեկան համերաշխությունն ապահովելու նպատակով»:
Ընտանեկան բռնության կանխարգելման համար, Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ շատ կարևոր է նաև օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան:
«Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին»,- ասաց նա:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44