Ըստ նրա` խոսելով «Արցախում դավադիրների մասին, որոնք նպատակ ունեն պատերազմ հրահրել և տարածքներ հանձնել», Փաշինյանը փորձեց կամուրջ գցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփանակերտի ներկայիս իշխանությունների միջև:
«Եվ ակնարկ արեց. Քոչարյանը, ինչպես և իշխանությունները Ստեփանակերտում ռուսամետ տրամադրություններ ունեն, հետևաբար, նրանց` «որոշ տարածքներ հանձնելու պատրաստակամությունը» իբր ռուսական նախագիծ է:
Փաշինյանը մտադիր է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել 2016 թվականի ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննելու համար:
Իսկ այժմ ուշադրություն դարձնենք այն խոսքերին, որոնք Փաշինյանն ասել է վերջերս ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ես չեմ ցանկանում հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները տարածաշրջանում պատերազմ թույլ չտալու համար: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ սկսել և չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքներից հետ պահելու համար»»,- գրում է Տարասովը և հավելում, որ, ըստ Փաշինյանի` դուրս է գալիս, որ Ռուսաստանն է 2016-ին թույլ տվել Ադրբեջանին` պատերազմ սկսել, ապա եզրահանգում անում. «Այսինքն` խոսքն արդեն ոչ թե ներքին հայկական գործերի մասին է, այլ Երևանը խաղում է Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու ուղղությամբ»:
Նա նաև անդրադառնում է Երևանում մայիսի 25-ին կայացած հանրահավաքին, որի մասնակիցները սպառնացել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Քաղաքագետը հիշեցնում է, որ «Իմ քայլը» հերքել է իր կապն այդ ցույցի մասնակիցների հետ:
«Եթե դա իսկապես այդպես է, ապա ՀՀ-ում ի հայտ է եկել նոր ուժ, որը գործում է Արցախի դեմ` Փաշինյանի շահերից ելնելով»,- գրում է Տարասովը:
Նա նշում է, որ տարբեր են նաև Երևանի և Ստեփանակերտի մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Ստեղծված իրավիճակում Բաքու-Երևան առարկայական բանակցությունները կորցնում են իրենց հեռանկարը»,- հետևություն է անում է քաղաքագետը:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44