Պետք է կոտրել սոված ու տկար զինվորի մասին պատմող բոլոր հորինված պատմությունները: Հենց այդպիսի պատմությունները հողին հավասարեցնելու համար գնացինք ու տեղում ծանոթացանք ապրիլյան պատերազմի հերոսներից մի քանի հոգու հետ: Տղերքը ոչ միայն սոված չէին, այլ նաև ունեին բարձր տրամադրություն ու պատրաստ էին ցանկացած պահին նորից թշնամու բերանի փակել:
Դիրքերում կանգնած մեր զինվորները ոչ միայն անգերազանցելի մարտիկներ են, այլ նաև շատ գրագետ ու խելացի են: Այսպես ենք մենք հաղթել պատերազմը, այսպես էլ շարունակում ենք պահել այդ հողը: Մեր զինվորը ուղեղն անջատած ռոբոտ չէ, մեր զինվորը մարդ է:
Այս տղերքը հաղթել են պատերազմը, այս տղերքը կհաղթեն ցանկացած թշնամու: Այս տղերքը կենդանի հերոսներ են, որոնց պետք է ճանաչել դեմքով, ինչպես ճանաչում ենք Մոնթեին, ինչպես ճանաչում ենք Ռոբերտ Աբաջյանին ու մյուսներին: Այս տղերքը չեն զոհվել ու հող են պահել:
Տղերքից ամեն մեկը ունի սեփական պատմությունը, որը իրենն է մինչև կյանքի վերջ: Այդ պատմություններով հանդերձ մեկը մեկից համեստ են, ամաչում են անգամ սեփական կատարած հերոսության մասին բարձրաձայն խոսեն:

Շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի մարտական ուղղաթիռը: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Խորհուրդ է տալիս կարդալ Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը:

Կրտսեր սերժանտ Մուշեղ Ռադիկի Թովմասյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական դիրքերի պաշտպանության և ազատագրման գործողություններին, կապիտան Ուրֆանյանի զոհվելուց հետո շարունակել է մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով: Խորհուրդ է տալիս կարդալ Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը:

Մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ 5 հոգանոց խմբով հետ է գրավել հակառակորդի կողմից զբաղեցրած մարտական դիրքը, դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ԼՂՀ «Արիության համար» մեդալով: Խորհուրդ է տալիս կարդալ Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը» վեպը:

Կապիտան Անդրանիկ Ռազմիկի Հակոբյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտ քաղաքի մերձակայքում խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Խորհուրդ է տալիս կարդալ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը:

Սերժանտ Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ Խոցել է հակառակորդի երկու տանկ, պարգևատրվել ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Խորհուրդ է տալիս կարդալ
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44