ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթուղթ իրացնելու դիտավորությամբ, Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար:
Մասնավորապես՝ տղամարդը, տուրիզմով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից առաջարկ է ստացել՝ Երևան քաղաքի 1948թ. ծնված բնակչուհու՝ եվրոպական երկիր մեկնելու նպատակով վերջինիս մուտքի վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ:
Ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել տարեց կնոջը պատկանող 6500 եվրո գումարը, մոլորության մեջ գցելով ՍՊ ընկերության տնօրենին՝ վերջինիցս 2016թ. դեկտեմբերից 2017թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կնոջ կողմից ՍՊ ընկերության տնօրենին վճարված 6500 եվրո գումարը՝ անձնագրում, սակայն, փակցնելով ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1968թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44