Մենք բազմիցս լսել ենք, որ այսօր հանրության շրջանում ագրեսիայի աճ է նկատվում թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում։ Այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամին, նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով ՀՅԴ–ականների «Ես եմ ծեծել» ակցիային և Ազատության հրապարկում դրան նախորդած դեպքերին, երբ թոռների ներկայությամբ քաշքշել էին ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանին։ Սիմոնյան կոչ արեց բոլորին զերծ մնալ բռնության բոլոր դրսևորումներից։«Կազմակերպվող ցանկացած ակցիա, պետք է բացառապես խաղաղ պայմաններում և բռնության խրախուսական տարր անգամ որևէ ձևով չպարունակի, իսկ ծեծը քրեական արարք ու հանցագործություն է համարվում։ Ամեն ինչ փոխկապակցված է, եթե սոցցանցերում թույլ ենք տալիս կամ աչքերներս փակում ենք ահագնացող ագրեսիայի այս աճին, ապա այն մի օր դուրս է գալու իրականություն։
Չեմ բացառում, որ այն, ինչ որ երեկ ու դրանից առաջ է տեղի ունեցել, նաև հետևանք է իշխանությունների կողմից հնչեցված որոշակի հայտարարությունների, որոնք նույնպես ագրեսիա են պարունակել։ Խոսքս ուղղում եմ իշխանության ներկայացուցիչներին, որ իրենք ևս իրենց խոսքում բացառեն ագրեսիայի դրսևորումները»,- ասաց Տարոն Սիմոյանը։
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ քաղաքական էլիտայի կողմից կա անհանդուրժողական վերաբերմունք այլակարծության ու քննադատության նկատմամբ։
«Իշխանությունների գործելաոճն ավելի մեծ ալիք է ստանում սոցիալական ցանցերում։ Ինչպես տեսնում ենք այդ ամենի հետևանքները դուրս են գալիս սոցիալական ցանցերից, ու սրա դեմ պայքարը պետք է սկսենք ամեն մեկս մեզնից։ Հատկապես իշխանությունները պետք է զգուշավոր լինեն հայտարարություններում ու գնահատականներում»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44