Այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղում ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ անչափահաս վարորդին տեղափոխեցին ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հովհաննիսյանի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44